| 1. | 
              Հայաստանի Հանրապետության կենսաբանական անվտանգության ազգային շրջանակ  | 
              UNEP-GEF-ՀՀ /Բնապահպանության նախարարություն/  | 
              Երևան, 2004թ. | 
              Հայաստանի Հանրապետության կենսաբանական անվտանգության ազգային շրջանակը ամփոփում է Կենսաբանական Բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի ‹‹Կենսաբանական Անվտանգության մասին›› Կարթագենյան արձանագրությամբ Հայաստանի Հանրապետությանը ներկայացվող պահանջները և դրանցից բխող գործողությունների իրականացման կարգը:  | 
                | 
            
            
              | 2. | 
              Ուղեցույց կենդանի վերափոխված օրգանիզմների ռիսկի գնահատման և հանրության մասնակցության վերաբերյալ | 
              UNEP-GEF-ՀՀ /Բնապահպանության նախարարություն/  | 
              Երևան, 2004թ. | 
              Ուղեցույցը հրատարակվել է UNEP-GEF ‹‹Հայաստանի Հանրապետության կենսաբանական անվտանգության ազգային շրջանակի մշակում›› ծրագրի շրջանակներում: Այն ամփոփում է Կենսաբանական Բազմազանության վերաբերյալ կոնվենցիայի ‹‹Կենսաբանական Անվտանգության մասին›› Կարթագենյան արձանագրության պահանջներից բխող կենդանի վերափոխված օրգանիզմների օգտագործման հետ կապված ռիսկերի գնահատման և հանրության մասնակցության ապահովման խնդիրները:  | 
                |